Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Չխոսկանը»

«Չխոսկանը»
04.07.2024 | 09:46

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ՝ չնայած դա նրա «սիրելի զբաղմունքներից» մեկն է:

Կարելի է ենթադրել, որ Գրիգորյանի «չխոսկանության» պատճառներից մեկը նրա վերջին սկանդալային հայտարարություններն են Ռուսաստանի վերաբերյալ:

Արդյո՞ք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներքաղաքական վերջին զարգացումներից հետո Փաշինյանը մտահոգություն ունի, որ Արևմուտքում անհուսալի «տանիք» է ընտրել և կրկին որոշել է վերանայել իր արտաքին քաղաքականությունը և դա է «արևմտամետ» Գրիգորյանի «չխոսկանության» պատճառը, թե՞ Գրիգորյանը որոշել է վտանգավոր այս իրավիճակում լռել՝ Փաշինյանի քավության նոխազ չդառնալու համար:

Դժվար է պաշտոնյա լինել մի իշխանության մեջ, որն ամբողջովին ենթակա է ընդամենը մեկ էպատաժային մարդու քմահաճ որոշումներին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7585

Մեկնաբանություններ